կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանի ավագանու ընտրություններին բոլոր 475 ընտրատեղամասերից լինելու է ուղիղ հեռարձակում. Հովակիմյան (տեսանյութ)

Երևանի ավագանու ընտրություններին բոլոր 475 ընտրատեղամասերից լինելու է ուղիղ հեռարձակում. Հովակիմյան (տեսանյութ)

Երեւանի ավագանու ընտրություններին բոլոր 475 ընտրատեղամասերից լինելու է ուղիղ հեռարձակում: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

Նա ներկայացրեց, թե ինչպես պետք է քաղաքացին կատարի իր ընտրությունը. ՛՛Ընտրողին տրվելու է 14 քվեաթերթիկ եւ մեկ ծրար: Ընտրողը քվեախցում իր նախընտրած քաղաքական ուժի քվեաթերթիկն ընտրելու է եւ դնելու է ծրարի մեջ: Դա արվել է այն բանի համար, որ ընտրողի կամքի վերահսկողության հնարավոր բացասական գործիքները վերանան: Եվ ընդամենը նշման ծուռ կամ ուղիղ լինելով քվեաթերթիկներն անվավեր դարձնել չի լինի: Գրիչ չի լինելու, եւ չի կարելի: Եթե ընտրողը ցանկանում է անվավեր ճանաչվի իր ընտրությունը, ապա կարող է քվեաթերթիկը պատռել եւ դնել ծրարի մեջ՛՛:

Հովակիմյանը նաեւ նշեց, որ Երեւանի քաղաքապետարանի հետ աշխատել են, որպեսզի ներառական տեղամասերը հնարավորինս շատ լինեն: ՛՛Մեր տեղամասերի 30 տոկոսը ներառական է: Շարժման խնդիր ունեցող մեր ընտրողների համար է այդ հնարավորությունը ընդձեռնվել, որպեսզի անարգել մասնակցեն քվեարկությանը՛՛,-ասաց նա:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու է 14 քաղաքական ուժ. դրանք են՝ ՛՛Հայաստանի եվրոպական կուսակցություն՛՛, ՛՛Ժողովրդավարական համախմբում՛՛, ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛, ՛՛Հանուն սոցիալական արդարության՛՛, ՛՛Ուժը հայրենյաց՛՛, ՛՛Հանրային ձայն՛՛, ՛՛Ազգային առաջընթաց՛՛, ՛՛Հաղթանակ՛՛, ՛՛Ապրելու երկիր՛՛, ՛՛Հանրապետություն՛՛, ՛՛Միացյալ Հայաստան՛՛, ՛՛Արդար Հայաստան՛՛, ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ կուսակցությունները եւ ՛՛Մայր Հայաստան՛՛ դաշինքը (կազմում՝ ՛՛Երկիր ծիրանի՛՛ եւ ՛՛Ինտելեկտուալ Հայաստան՛՛ կուսակցությունները):

Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ին շարունակվելու է մինչեւ սեպտեմբերի 15-ը։ Քվեարկության նախորդ օրը՝ սեպտեմբերի 16-ին, ինչպես նաեւ քվեարկության օրը քարոզչությունն արգելվում է:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: