երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Երեք ժամվա ընթացքում հավաքվեք հրապարակում, և ես խոստանում եմ ճանապարհային հստակ քարտեզով խնդիրը լուծել. Թևանյան

Երեք ժամվա ընթացքում հավաքվեք հրապարակում, և ես խոստանում եմ ճանապարհային հստակ քարտեզով խնդիրը լուծել. Թևանյան

Առաջին հերթին դիմում եմ ոստիկանությանը՝ որեւէ քայլ չձեռնարկել ՀՀ քաղաքացիների դեմ. դուք երդվել եք ծառայել Հայաստանին, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանին. Որեւէ ուժային գործողություն կդիտարկվի որպես սադրանք խաղաղ եւ ինքնաբուխ հավաքի դեմ: Այս մասին Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:

Նա նաեւ կոչ արեք քաղաքացիներին չտրվել որեւէ սադրանքի, որեւէ կոնֆլիկտ չստեղծել. «Դիմում եմ ՀՀ բոլոր այն քաղաքացիներին, որոնք մասնակցել են եւ չեն մասնակցել Երեւանի ընտրություններին: Երեք ժամվա ընթացքում հավաքվեք Հանրապետության հրապարակում եւ այդ դեպքում ես խոստանում եմ ճանապարհային հստակ քարտեզով խնդիրը լուծել եւ հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին:

Արցախում Ադրբեջանի հնցավոր գործողությունները, բացի այն, որ Ադրբեջանն ինքն է նախաձեռնել, պատճառ ու հետեւանք է այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս: Դա տեղի է ունեցել պաշտոնապես 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում: Հետեւաբար, ես այս հրապարակի անունից դիմում եմ իշխանության աթոռը զավթածներին՝ հրաժարվեք պրահյան գործընթացից»,-հայտարարեց Թեւանյանը:

Երկրորդ կետը ներկայացնելով, նա ասաց. «Քանի դեռ Նիկոլ փաշինյանը զբաղեցնում է վարչապետի աթոռը, պարտվոր է հենց հիմա այդ իմ ասած 3 ժմում հայտարարել, որ քանի որ Ադրբեջանը օգտվելով պրահյան գործընթացից եւ չկատարելով Հաագայի միջազգային դատարանի որոշումը, խախտելով նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, ապօրինաբար պաշարման մեջ է պահում Արցախը, հետեւբար պետք է ինքը պաշտոնապես հրաժարվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ Արցախի ճանաչումը իր կողմից ճնաչելուց:

Պահանջ համար 3. Եթե ինքը չի հրաժարվում պարհյան գործընթացից եւ չի հրաժարվում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու իր որոշումից, այս կարճ ժամանակահատվածում հնարավորություն չի ստեղծում ՀՀ դիվանագիտության համար ճանապարհներ գտնելու համար, ինքը պետք է պատրաստ տալու եւ ԱԺ արտահերթ նիստում մենք պետք է ընդունենք նոր կառավարություն, որի ձեւավորումից ամիսներ կամ մեկ տարի անց տեղի կունենան ԱԺ նոր ընտրություններ»,-ընդգծեց Թեւանյանը:

Նա դիմեց ներկաներին եւ ասաց, որ եթե նրանք պատրաստ են այս իրավիճակի փոփոխության անձնական պատասխանատվությունը դնել անձամբ իր վրա, ինքը պատրաստ է ստանձնել այդ պատասխխանատվությունը:

Ներկաները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»:

  • Կիսվել: