շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երեկ Սոթքի հանքավայրում վիրավորված աշխատակցի կյանքին վտանգ չի սպառնում․ Թագուհի Թովմասյան

Երեկ Սոթքի հանքավայրում վիրավորված աշխատակցի կյանքին վտանգ չի սպառնում․ Թագուհի Թովմասյան

Երեկ Սոթքի հանքավայրում վիրավորված աշխատակցի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

«Երեկ Սոթքում թշնամին մոտ 2 ժամ ինտենսիվ կրակ էր բացել հանքավայրի ուղղությամբ, որի արդյունքում հանքի աշխատակիցը, գտնվելով իր հորատող մեքենային մեջ և խաղաղ պայմաններում կատարելով իր աշխատանքը, վիրավորվել էր։

Մեր հայրենակցին տեղափոխել էին Վարդենիսի զինվորական հոսպիտալ և վիրահատել։

Երեկվանից կապի մեջ եմ թե՛ Գեղամասարի համայնքապետի, թե՛ հոսպիտալի աշխատակիցների հետ։

Վիրավորված աշխատակցի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում․ բժիշկները վիճակը բավարար են գնահատում»,- գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։

  • Կիսվել: