կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երեկ Ռուսաստանը պարզ հայտարարում էր՝ ՀԱՊԿ-ից ինչի՞ եք դուրս եկել, ՀԱՊԿ-ը ձեզ պաշտպանելու է. Բագրատյան

Երեկ Ռուսաստանը պարզ հայտարարում էր՝ ՀԱՊԿ-ից ինչի՞ եք դուրս եկել, ՀԱՊԿ-ը ձեզ պաշտպանելու է. Բագրատյան

Բանը բանից անցնում է,  Փաշինյանն ամեն օր մի աբսուրդ բան է ասում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Միասին» շարժման անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Օրինակ, ասում է, որ Ալիեւն իբր պնդում է, որ մենք փոխենք Անկախության հռչակագիրը եւ այնտեղից հանենք այն կետը, որով 1989-ի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը Արցախի մարզխորհուրդը համատեղ ընդունել են վերամիավորման որոշում: Ենթադրենք փոխում ենք, այն ժամանակ Գերագույն խորհուրդն է այդ որոշումն ընդունել, հիմա Ազգային ժողովում փոխի այդ որոշումը, ինչո՞ւ ես սահմանադրական հանրաքվե անում:

Կամ, չէ՞ որ դու պետք է խաղաղության պայմանագիր ստորագրես Ադրբեջանի հետ, եթե ստորագրում ես նման պայմանագիր, ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ավտոմատ հեչ է լինում 1989-ի որոշումը, քանի որ միջազգային օրենքն ավելի բարձր է: Այսպես սուտ ասելով, խաբելով առաջ է գնում: Իսկ հասարակությունը հաճախ լրջորեն դրանք քննարկում է: Ինքը կուտը գցում է եւ այնպիսի տպավորություն կա, որ իհարկե, Ադրբեջանը ագրեսիվ պահվածք ունի, բայց ոնց ոչ Երեւանից Փաշինյանն ասում է՝ էլ ավելի ագրեսիվ քեզ պահիր, ինչո՞ւ չես ուզում հարձակվել, հարձակվիր, գրավիր այդ միջանցքը: Ինձ էլ կնշանակես Հայաստանում քո ներկայացուցիչը եւ ես կխուսափեմ հայ ժողովրդի առջեւ իմ պատասխանատվության բաժնից: մենք այդպիսի միտում ենք տեսնում, պարտավոր եբնք զգուշացնել հանրությանը, որ ինչ ասում է՝ սուտ է ասում: Էդ ի՞նչ խաղաղության է գնում, ո՞վ է այդ թույլիկի հետ խաղաղության գնալու»,-ասաց նա:

Հրանտ Բագրատյանը համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումն անմիջապես իրավիճակ կփոխի. «Երեկ Ռուսաստանը պարզ հայտարարում էր՝ ՀԱՊԿ-ից ինչի՞ եք դուրս եկել, ՀԱՊԿ-ը ձեզ պաշտպանելու է: Ակնհայտ է, որ սա ինչ-որ ձեւով ապավինել է Արեւմուտքին, իսկ Արեւմուտքը բացահայտ ասում է՝ ինձ չապավինես, ես ոչինչ էլ անող չեմ:

Ես այն տպավորությունն ունեմ, որ Հայաստանը աշխարհաքաղաքական երկու ընտրություն ունի, երկուսն էլ վատն են: Մեկի դեպքում մենք ունենք 2 թշնամի՝ Ադրբեջան եւ Թուրքիա:  Դժբախտաբար, Փաշինյանը ընտրում է մյուս տարբերակը, որտեղ իր թշնամիներն է ուզում դարձնել Ադրբեջանին, Թուրքիայի, գումարած Ռուսաստանին: Սրա տակից ոչ ոք չի կարող դուրս գալ: Սա մեր ժողովուրդը պետք է կանգնեցնի, հակառակ դեպքում ստացվում է, որ մեր ժողովուրդն ինքնակամ գնում է հերթական ցեղասպանության:

Հիմա արդեն մարդիկ հասկանում են, որ համարյա թե հնարավոր չէ ապրել Վարդենիսում, ոչ միայն Կութում, Վադենիկում: Այսօր չենք ապրում Իշխանասարում, դուրս ենք եկել: նույնը Ներքին Հանդն է, Շուռնուխն է, Ճակատենն է: Մարդն իր բերանով ասաց՝ 30 գյուղից դուրս ենք եկել»,-ասաց Բագրատյանը:

Նա կոչ արեց անպայման մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին՝ հավելելով. «Ինքը շատ թույլ է, դուրս է գալու: Ես շատ բարեկամբար խորհուրդ եմ տալիս Նիկոլ Փաշինյանին՝ հիմա ինքնակամ դուրս արի, հետո շատ բարդ է լինելու քեզ համար: Դուրս արի, տեսնենք ինչ ենք կարողանում անել: Մենք տեսնում ենք փրկության քայլերը, փրկության հնարավորություն»:

  • Կիսվել: