Երեկ իրականացվել է 9924 պատվաստում․ Անահիտ Ավանեսյան
Երեկ իրականացվել է 9924 պատվաստում: Ընդհանուր առմամբ, իրականացվել է 377.405 պատվաստում: Առաջին դեղաչափ ստացել է 244.304 քաղաքացի, երկրորդ դեղաչափ՝ 133.031 քաղաքացի։ Այս մասին այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կորոնավիրուսային իրավիճակին վերաբերող լսումների ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Անդրադառնալով հարցին, թե ինչու է Հայաստանում հապաղել պատվաստումային գործընթացը՝ առողջապահության նախարարն ասաց․
«Ապատեղեկատվության, հակաքարոզչության, մանիպուլյացիայի հետևանքով մարդկանց մեջ սերմանվել է իռացիոնալ վերաբերմունք, հակագիտական նյութերի անընդհատ հոսք եղավ դեպի լրատվական դաշտ, որը չէր կարող իր բացասական ազդեցությունը չունենալ հանրության շրջանում: 4-5 ամիսների ընթացքում մենք փորձեցինք հետ պտտել հակաքարոզչության անիվը, և, կարծում եմ, արդեն բավականին լավ ցուցանիշ ունենք քաղաքացիների մոտ պատվաստումների նկատմամբ վերաբերմունքի մասով»։



