ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Էրդողանը կոչ է արել թույլ չտալ «Հոլոքոսթի պես ողբերգությունների կրկնությունը»

Էրդողանը կոչ է արել թույլ չտալ «Հոլոքոսթի պես ողբերգությունների կրկնությունը»

Թուրքիայի նախագահ Էրդողանը Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հանդես է եկել տեսաուղերձով, որում կոչ է անում միջազգային հանրությանը թույլ չտալ  նման ոճրագործությունների կրկնություն ապագայում, հաղորդում է Anadolu գործակալությունը:

 

Նա նշել է նաև «Հոլոքոսթին» նմանվող Բոսնիա և Հերցոգովինայի, Ռուանդայի և Կոմբոջիայի արյունալի դեպքերը, հայտարարելով, որ միջազգային հանրությունը պետք ավելի ակտիվ պայքարի այսպիսի ողբերգություննրից զերծ մնալու համար:

 

Էրդողանը կոչ է արել «կանխել իսլամոֆոբիայի եւ քսենոֆոբիայի դրսեւորումները, որոնք ծավալվում են օնլայն-հարթակներում ու ԶԼՄ-ներում»:

  • Կիսվել: