շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Էրդողանը ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ է արել «շուտափույթ կնքել խաղաղության համաձայնագիր»

Էրդողանը ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ է արել «շուտափույթ կնքել խաղաղության համաձայնագիր»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանում, տեղեկացնում է Անադոլու-ն:

Նշվում է, որ իր ելույթում, ի թիվս այլ թեմաների, Թուրքիրայի նախագահը խոսել է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին: Մասնավորապես՝ նա խոսել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակից և կոչ արել Ադրբեջանի և Հայաստանի միջև ՛՛շուտափույթ կնքել խաղաղության համաձայնագիր՛՛։

՛՛Մենք հավատում ենք համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավորությանը՛՛,-ասել է Էրդողանը:

Բացի այդ՝ նա հայտարարել է, թե իրենք ՛՛քայլեր են ձեռնարկել՛՛` Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացիկ գործընթացներին ՛՛աջակցելու՛՛ համար:

՛՛Թեպետ վերջին զինված բախումներն այդ գործընթացը ստվերեցին, մենք կարծում ենք, որ սեղմագույն ժամկետներում հնարավոր է հասնել երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման: Մենք միշտ մեր ադրբեջանցի եղբայրների կողքին կլինենք` իրենց իրավունքների ու ապագայի հաստատման հարցում՛՛,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նաև նշել է, թե տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը բոլոր տարածաշրջանային երկրների համար կարևոր իրադարձություն կդառնա:

 

  • Կիսվել: