ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Էրդողանը Բարձրագույն խորհրդի հետ քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ քայլերը

Էրդողանը Բարձրագույն խորհրդի հետ քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ քայլերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահականի Բարձրագույն խորհրդատվական խորհրդի հետ քննարկել է աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ քայլերը։ Այս մասին այտնում է Anadolu գործակալությունը։

Թուրքիայի նախագահի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթին Ալթունը նշել է, թե հանդիպմանը խոսվել է 1915–ի հետ կապված քայլերի մասին։ Նա շեշտել է, որ քննարկման ժամանակ համակարծիք են եղել, որ միջազգային որոշ շրջանակներ ցանկանում են 1915–ի միջով թուրքերի մեջ պառակտում մտցնեն։

 
«Էրդողանի գլխավորությամբ քննարկվել  են նաեւ դիվանագիտական ճանապարհներով Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ աշխատանքներ իրականացնելու ուղիները»,–նշել է Ֆահրեթին Ալթունը։

  • Կիսվել: