ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Էրդողանին ի՞նչ իրավունքով ես համարում միջազգային հանցագործ․ Հովիկ Աղազարյանը՝ Արամ Վարդևանյանին

Էրդողանին ի՞նչ իրավունքով ես համարում միջազգային հանցագործ․ Հովիկ Աղազարյանը՝ Արամ Վարդևանյանին

՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ ՛՛Հայաստան՛՛ դաշինքից Արամ Վարդևանյանի ելույթին, որտեղ նա նշել էր, որ որևէ մեկին չի վիրավորում, այլ խոսում է փաստերով՝ պահպանելով անմեղության կանխավարկածը: 

Նա նշեց. ՛՛Ինքն ասում է՝ ներկայացրել է փաստեր, բայց միշտ պահպանել է անմեղության կանխավարկածը, բա հիմա Էրդողանին ի՞նչ իրավունքով ես համարում միջազգային հանցագործ։ Սիրուն ես խոսում, էլի, հո ժխտելու չի, բայց դատարկ ա մեջը, ախպեր՛՛։

Ըստ պատգամավորի՝ ընդդիմությունն ամեն ինչ բացասական երանգով է ներկայացնում։ ՛՛Նախկին ընտրությանը ինձ շատ մոտ մարդիկ մեզ ասում էին՝ գիտենք, որ դուք հաղթելու եք մենք ձայնը տալիս ենք ՛՛Լուսավոր Հայաստանին՛՛, որ դուք այդտեղ ՛՛չհաբրգեք՛՛, այդպիսի դեպքեր էլ եղել, նշանակում է՝ նրանք դե՞մ էին մեզ։ Հիմա էլ նույնը այստեղ է՛՛,-նշեց նա։

 

 

  • Կիսվել: