կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Էրդողանի հայտարարությունն անհանգստություն է առաջացնում և պետք է հետևենք, թե գործողություններն ինչպես կզարգանան․ ՔՊ-ական

Էրդողանի հայտարարությունն անհանգստություն է առաջացնում և պետք է հետևենք, թե գործողություններն ինչպես կզարգանան․ ՔՊ-ական

Կարծում եմ՝ գործնականում նման հայտարարությունները, և եթե այդ հայտարարություններին հետևեն գործողություններ՝ արդյունավետ չեն և նպաստավոր չեն տարածաշրջանում կայունության գործընթացին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի Շուշիում հյուպատոսություն բացելու մասին հայտարարությանը՝ ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Նրա խոսքով՝ այդ հայտարարությունն անհանգստություն է առաջացնում և պետք է հետևենք, թե գործողություններն ինչպես կզարգանան։ 

Լրագրողի այն հարցին, թե կարելի է այս հայտարարությունը ճնշում համարել ՀՀ-ի վրա բանակցությունների ֆոնին՝ Խանդանյանն ասաց. «Չեմ կարող ասել՝ դա ճնշող գործիք է, իրականում թուրք-ադրբեջանական հարաբերությունների հռետորաբանությունը  ինչպիսին եղել է նախկինում, շարունակվում է նաև հիմա, որևէ փոփոխություն այն չի կրել, արդյոք դա ճնշող գործիք էր նախկինում և հիմա, պետք է գնահատել»:

  • Կիսվել: