երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էրդողանը Բաքվում շքերթի ժամանակ Հայաստանին խորհուրդ է տվել «խելքի գալ»

Էրդողանը Բաքվում շքերթի ժամանակ Հայաստանին խորհուրդ է տվել «խելքի գալ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ Հայաստանին խորհուրդ է տվել «խելքի գալ», փոխանցում է TASS-ը։

«Հայասատնին հարկավոր է խելքի գալ։ Հայ քաղաքական գործիչները, սփյուռքն իրենց ժողովրդին տարան փորձանքի։ Եթե հայ ժողովուրդը կարողանա դասեր քաղել Ղարաբաղյան պատերազմից, ապա տարածաշրջանում նոր դարաշրջան կսկսվի», - հայտարարել Է Էրդողանը։

Այսօր Բաքվի զորահանդեսին մասնակցում են ավելի քան 3 հազար զինծառայողներ, ինչպես նաեւ մի խումբ թուրք զինծառայողներ:

Իր ելույթում Էրդողանը նաեւ հայտարարել է.

«Թող այսօր լուսավորվի Էնվեր փաշայի (Էնվեր փաշայի հոգին Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկն է) հոգին»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: