հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երբեք մտքովս չէր անցնի, որ իմ առաջ խնդիր է դրվելու՝ կամ մանդատն ես վայր դնում, կամ սառեցնում ենք քո ծրագրերը. Գ.Երիցյան

Երբեք մտքովս չէր անցնի, որ իմ առաջ խնդիր է դրվելու՝ կամ մանդատն ես վայր դնում, կամ սառեցնում ենք քո ծրագրերը. Գ.Երիցյան

Այսօր վերջին անգամ է, որ կկարողանամ այս ամբիոնից դիմել ձեզ. անձնապես շատ եմ ցավում, որ այսօր այս դահլիճում իմ նախկին  գործընկերների մի մասը համաձայնել են դառնալ այս խայտառակ, անարդար եւ հակաժողովրդավարական գործընթացի մի մասը, որն ինչ փաթեթավորմամբ էլ փորձեցին ներկայացնել, ոչ մի առումով չի բխում Երեւանի շահերից, նաեւ ձեր շահերից չի բխում, հարգելի գործընկերներ: Այս մասին այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստին, որի ընթացքում իշխող «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, հայտարարեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը, ով արդեն հայտարարել է մանդատը վայր դնելու մասին:

Նրա խոսքով, այ գործընթացն ուղեկցվել է ավագանու մի քանի անդամների նկատմամբ տարատեսակ ճնշումներով, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ այս գործընթացը ոչ լեգիտիմ է եւ նօպատակ ունի ազատվել այն մարդկանցից, որոնք չեն կիսում իշխող կուսակցության դիրքորոշումը:

«Երեք տարի առաջ, երբ միացա հեղափոխական դաշինքին, երբեք իմ մտքով չէր անցնի, որ իմ գործընկերների կողմից իմ առաջ խնդիր է դրվելու, որ եթե չես քվեարկում իր դեմ, ուրեմն պետք է գնաս: Կամ մանդատն ես վայր դնում, կամ սառեցնում ենք քո բոլոր ծրագրերը, ռեֆորմները: Ես միացել էի մի թիմի, որը պայքարում էր կուսակցականության դեմ, հանուն արդարության, րը ժողովրդին խոստանում էր, որ ցանկացած որոշման դեպքում լսելու է ժողովրդի ձայնը: Այսօր ընդհակառակը, այս դահլիճում շատ շուտով օրենքի տառին համապատասխան կամրագրվի այդ անարդարությունը, քաղաքացու ձայնը կարհամարհվի եւ կամրապնդվի կուսակցապետությունը, որի դեմ մենք պայքարել ենք: Իսկ ո՞ւր մնաց ժողովրդի ձայնը: Դուք այսօր թքած ունեք ժողովրդի, հանրային տրամադրությունների վրա, որոնք ընտրել են «Իմ քայլը» դաշինքին: Մենք մխում ենք հեղափոխության տված վերջին հնարավորությունը եւ վերջին մեխն ենք խփում այդ հեղափոխության վրա»,-ասաց Գրիգորի Երիցյանը:

 

  • Կիսվել: