ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կուսակցությունից դուրս գալը խոչընդոտ չէ քաղաքապետ աշխատելու համար, մեր հաջորդ թեկնածուն էլ կուսակցական չէ. Կոտոլյան

Կուսակցությունից դուրս գալը խոչընդոտ չէ քաղաքապետ աշխատելու համար, մեր հաջորդ թեկնածուն էլ կուսակցական չէ. Կոտոլյան

Կուսակցությունից դուրս գալը խոչընդոտ չէ քաղաքապետ աշխատելու համար, մեր հաջորդ թեկնածուն՝ Հրաչյա Սարգսյանն էլ կուսակցական չէ: Այս մասին, այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը:

Դիտարկմանը, թե նաեւ իր անունն էր շրջանառվում որպես Երեւանի հաջորդ քաղաքապետ, նա ասաց. «ես այդ մասին լուրերը լսել եմ լրագրողներից»:

Հարցին, թե արդյոք «Իմ քայլի» անդամների նկատմամբ շանտաժներ, սպառնալիքներ եղել են, նա պատասխանեց, որ Ես ներկա չեմ եղել նման բանի, եթե անգամ եղել է»:

Ինչ վերաբերում է լուրերին, որ ավտոբուսների գնման հարցով Տիգրան Ավինյանը զանգել է ավագանու անդամներին եւ հորդորել տապալել այդ նիստը, իրենք հետո ավելի լավ ավտոբուսներ կգնեն, Կոտոլյանն ասաց, որ տեղյակ չէ դրանից. «Ես ինքս կողմ եմ եղել, որ ներկա պահին գնված ավտոբուսների փոխարեն մենք ունենանք եվրոպական ավտոբուսներ: Քանի որ ամեն դեպքում չկարողացանք այդ հարցը նիստից հանել, ես ինքս չեմ ներկայացել այդ նիստին»:

Նա ընդգծեց, որ վերջին տարում բազմիցս փորձեր են արվել Հայկ Մարությանի հետ աշխատանքների համակարգմանն ուղղված, որը ցավոք չի ստացվել:

 

  • Կիսվել: