երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Երբ մարդիկ կորցնում են հարազատներ, դժվար է լինում բացատրել խնդրի կարեւորությունը․ Պապիկյան

Երբ մարդիկ կորցնում են հարազատներ, դժվար է լինում բացատրել խնդրի կարեւորությունը․ Պապիկյան

Շարունակում է մեծ խնդիր լինել հավաքույթները՝ ծննդյան արարողություններ, հարսանիքներ, նաեւ թաղումներ ու սգո արարողություններ. Սա մեծ հարված է վարակի տարածումը կանխելու գործընթացին: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նրա խոսքով, հանրության մի մեծ հատված խնդրին վերաբերվում է զգացմունքային հենքով դիրքորոշվելով.

«Վերջին շրջանում ՏԻՄ մարմիններին տրվել են հանձնարարություններ, որ իրենք հանդիսանան համայնքում պատասխանատուն իրենց համայնքում հավաքույթները պարետի որոշմամբ սահմանվածից ավելի թույլ չտալու: Բայց ցավոք, սա բավականին բարդ խնդիր է, որովհետեւ հաճախ երբ մարդիկ կորցնում են հարազատներ, դժվար է լինում բացատրել խնդրի կարեւորությունը: Հորդորում եմ լսել համայքապետերի, մարզպետարանների, ոստիկանության աշխատակիցների հորդորը: Սա որեւէ մեկի քմահաճույքը չէ»,-ասաց նախարարը:

 

 

  • Կիսվել: