երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երբ հավասար անարգել իրավունքը կապահովեն, այդ ժամանակ էլ ստորագրահավաքը կշարունակենք. Չալաբյան

Երբ հավասար անարգել իրավունքը կապահովեն, այդ ժամանակ էլ ստորագրահավաքը կշարունակենք. Չալաբյան

«Հայաքվե» նախաձեռնությանը հատկացված է 60 օր 50 հազար ստորագրություն հավաքելու համար. ակնհայտ է, որ դա հնարավոր է, երբ որ  որևէ նման խոչընդոտ չի ստեղծվում։ Այս մասին, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք նախատեսվում է վերանայել ստորագրությունների ժամկետները, քանի որ ժամանակացույցն ընթացքի մեջ է, բայց ստորագրահավաք չի իրականացվում:

«Հնարավոր մի քանի լուծում ենք տեսնում, առաջարկել են դրանք նաև ԿԸՀ-ին։ Առաջին՝ վերականգնել կորցրած ժամկետը, դիտարկել հնարավորություն ստորագրահավաքի  ժամկետը երկարացնել ուղիղ այն չափով, որչափով առաջացել են խոչընդոտաները։

Երկրորդ տարբերակ.  եթե մենք տեսնենք, որ խոչընդոտների վերացումն ավելի երկար է տևում, իսկ խոչընդոտների վերացումը պարտադիր պայման է, որպեսզի մեր քաղաքացիներն   անկախ նրանից, թե հանրապետության որ համայնքում են ապրում,  բացարձակ  անարգելք իրավունք ստանան իրենց սահմանադրական իրավունքներն իրացնելու համար, ապա մենք կվերգործարկենք նախաձեռնությունը։ Այսինքն՝ հիմա կկանգնեցնենք նախաձեռնությունը,  երբ որ օրենքով նախատեսված ամբողջ ծավալով իրավունքները կապահովեն, մենք  վերագործարկում կանենք դրանից հետո։ Մենք չենք մտնի այն թակարդի մեջ, որ լարել են այս իշխանությունները»,-ասաց Չալաբյանը:

Նա ընդգծեց, որ ստոագրահավաքն իմաստ ունի իրականացնել միայն այն դեպքում, երբ ՀՀ բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն մասնակցել դրան. «Իշխանությունները թույլ են տալու ու պայման են ստեղծելու, որպեսզի մեր բոլոր քաղաքացիները օրենքով նախատեսված և սահմանադրությամբ նախատեսված հավասար իրավունք ստանան։ Երբ որ այդ հավասար անարգել իրավունքը  կապահովեն, այդ ժամանակ էլ ստորագրահավաքը կշարունակենք»,- ասաց Ա. Չալաբյանը։

Այս պահին ստորագրահավաքը շարունակվում է միայն էլեկտրոնային տարբերակով։

«Ստորագրահավաք չենք իրականացնի, մինչև ստորագրահավաքի համար բոլոր ապօրինի, հակասահմանադրական խոչընդոտները, որոնք հարուցել է գործող վարչակարգն իր դրածոների միջոցով, չվերացվեն ամբողջ ծավալով, այլապես դա կլինի մեր քաղաքացիների իրավունքների խախտում. մեր բոլոր քաղաքացիներն, անկախ նրանից, որտեղ են բնակվում, պետք է հավասար իրավունք ու հնարավորություն ստանան իրենց սահմանադրական իրավունքն իրացելու համար»,- ասաց Ա. Չալաբյանը։ 

  • Կիսվել: