հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իրավիճակը ԼՂ-ում և ՀՀ-ի ու Ադրբեջանի սահմաններին շարունակում է լարված մնալ՝ վերջինիս կողմից զինադադարի խախտումների պատճառով. Սիլլի

Իրավիճակը ԼՂ-ում և ՀՀ-ի ու Ադրբեջանի սահմաններին շարունակում է լարված մնալ՝ վերջինիս կողմից զինադադարի խախտումների պատճառով. Սիլլի

Եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին շարունակում է լարված մնալ՝ վերջինիս կողմից զինադադարի շարունակական խախտումների պատճառով։ Այս մասին ասել է Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի անդամ, խառը խմբակցության և պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ, Coraggio Italia կուսակցության անդամ Ջորջո Սիլլին, տեղեկացնում է AGI-ն:

Նշվում է, որ նա ասել է, որ միջազգային հանրությունը պետք է բարձր պահի ուշադրությունը՝ խուսափելու համար բռնության ցանկացած ձևի կամ համաձայնագրերի խախտման շարունակությունից:

Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի անդամը նաև նշել է. ՛՛Հայաստանի կողմից համագործակցության իրական ցանկություն կա, ճիշտ է նրան աջակցել բոլոր միջոցներով, որպեսզի այս տարածքը նույնպես կարողանա կայունանալ խաղաղ պայմաններում՛՛:

 

  • Կիսվել: