կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եռակողմ հայտարարության մնացած կետերը Ադրբեջանն ու Ռուսաստանը ճղել, գցել են մի կողմ՛. Փաշինյան

Եռակողմ հայտարարության մնացած կետերը Ադրբեջանն ու Ռուսաստանը ճղել, գցել են մի կողմ՛. Փաշինյան

Նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա կետ, որ Ռուսաստանը ՀՀ-ում պետք է որևէ բան վերահսկի։ Այս մասին Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Նիկոլ Փաշինյանը: 

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ես նախկինում ասել եմ և էլի ուզում եմ կրկնեմ, եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա որևէ  բան, որ միջանցք է անցնելու Հայաստանի տարածքով, չկա էդպիսի բան, որ որևէ այլ երկիր Հայաստանի Հանրապետության որևէ տարածք վերահսկելու է  և խոսք է գնում տարածաշրջանային կոմունիկացիանների մասին և դուք գիտեք նաև, որ մեր դիրքորոշումը ամբողջական ներկայացնելու համար մենք ստեղծել ենք և առաջարկել ենք ՛՛Խաղաղության խաչմերուկ՛՛ նախագիծը։

Այն խոսույթը, որն օգտագործում է Ադրբեջանի ղեկավարը, ինքը արդեն ազդանշան է, որ կան վտանգներ։

Ինչպե՞ս պետք է դիմակայել այդ վտանգներին։ Առաջին հերթին դա միջազգային հարաբերություններում պետք է կառավարել։ Որովհետև ՛՛Խաղաղության խաչմերուկ՛՛-ի ստեղծման պատճառներից մեկը, ո՞րն էր, որ Ադրբեջանը փորձում էր տպավորություն ստեղծել, թե մենք չենք ուզում  ճանապարհ տանք որևէ մեկին։

Այն, ինչ խոսվում է դրա մասին, որ Ռուսաստանը պետք է մեր տարածքում որևէ բան վերահսկի, այդպիսի բան չկա գրած, 9-րդ կետում այդպիսի բան չկա գրած, էլ չեմ ասում, որ եռակողմ հայտարարության այն մնացած կետերը, ըստ էության, Ադրբեջանը և ՌԴ-ն ճղել, գցել են մի կողմ։

Ինչպե՞ս կարող է լինել, որ մնացած կետերը չլինեն, այդ մի կետը լինի։

9-րդ կետի վրա հղումն արդեն էլ արդիական չէ, որովհետև և՛ ՌԴ-ն, և՛ Ադրբեջանը նախորդ կետերով իրանց պարտավորություններն ամբողջությամբ խախտել են, այսօր ԼՂ-ում հայ չկա՛՛:

  • Կիսվել: