կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եռակողմ բանակցություններին զուգահեռ, Եվրամիությունը հայերին ու ադրբեջանցիներին «քարշ էր տալիս» դեպի իրենց կողմ. Լավրով

Եռակողմ բանակցություններին զուգահեռ, Եվրամիությունը հայերին ու ադրբեջանցիներին «քարշ էր տալիս» դեպի իրենց կողմ. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Известия» լրատվականին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային մանրամասներին։ 

«Եռակողմ բանակցություններին զուգահեռ, Եվրամիությունը հայերին ու ադրբեջանցիներին «քարշ էր տալիս» դեպի իրենց կողմ։ Փաշինյանը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հարթակում աշխատելու գաղափարի գլխավոր կողմնակիցն էր։ Նրանք պարբերաբար մեկնել են այնտեղ՝ ի վնաս հանդիպումների, որոնք նախատեսված էին Ռուսաստանում։ 2022 թվականին Պրահայում, «եվրոպական քաղաքական հանրության» գագաթնաժողովում, Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ Եվրախորհրդի նախագահ Շ. Միշելի ներկայությամբ փաստաթուղթ ստորագրեցին, որ Ղարաբաղը Ադրբեջան է։ Մեզ ոչ ոք տեղյակ չի պահել։ Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը հերթական հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետին ասել է, որ մենք զարմացած ենք իրենց որոշումից։

Ոչ մի բացատրություն չկար: Ն. Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ, որ վերջին երեք տարիների մեր բոլոր ջանքերին զուգահեռ պետք է անպայման կարգավորել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Մենք դա արեցինք։ Բայց երբ ինքն էլ ստորագրեց, որ այդ տարածքը, ԽՍՀՄ վարչական սահմաններին համապատասխան, Ադրբեջանի մաս է կազմում, կարգավիճակի հարցը վերացավ», - ասել է Լավրովը։ 

  • Կիսվել: