ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստը մեկնարկում է․ արգելվել է առցանց հեռարձակումը․ Գեւորգ Էմին-Տերյան
ԵՊՀ գիտխորհրդի նիստը, որն ընտրելու է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 8 անդամներին, ռեկտորի ԺՊ-ի որոշմամբ ուղիղ հեռարձակմամբ չի լինեի։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը։
«Հարգելի գործընկերներ, մի քանի րոպեից կմեկնարկի ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստը, որը ընտրելու է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 8 անդամներին, սակայն ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի բանավոր հրահանգով, ոչ միայն լրատվամիջոցների համար է արգելվել առցանց հեռարձակումը, այլև ԵՊՀ հանրային կապերի ծառայության համար»,- ասված է գրառման մեջ։


