հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ենթադրում եմ, որ ԲՀԿ-ն հավատարիմ կմնա հեղափոխության օրերին հնչեցրած հայտարարությանը. Ալեն Սիմոնյան

Ենթադրում եմ, որ ԲՀԿ-ն հավատարիմ կմնա հեղափոխության օրերին հնչեցրած հայտարարությանը. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ենթադրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանրաքվեի վերաբերյալ դիրքորոշումը հայտնելիս հավատարիմ կմնա «հեղափոխության օրերին հայտնած դիրքորոշմանը»:

«Ենթադրում եմ, որ այն հայտարարությունը, որը հնչել է հեղափոխության ընթացքում կմնա պարոն Ծառուկյանի և «Բարգավաճ Հայաստանի» օրակարգում: Այդ հայտարարությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ են: Հուսով եմ, որ որոշումը կկայացվի այդ տրամաբանության մեջ», -այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Սիմոնյանը:

Նշենք, որ այսօր ժամը 16:00-ին տեղի է ունենալու ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվելու է, թե ինչ դիրքորոշում է ունենալու ԲՀԿ-ն սահմաանդրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ:

  • Կիսվել: