ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԵՄ-ն հաստատում է․ դեմ է մահապատժին՝ բոլոր հանգամանքներում

ԵՄ-ն հաստատում է․ դեմ է մահապատժին՝ բոլոր հանգամանքներում

Մահապատժի դեմ պայքարի համաշխարհային և եվրոպական օրվա առիթն օգտագործելով՝ Եվրոպական միությունը վերստին հաստատում է, որ դեմ է մահապատժին բոլոր հանգամանքներում և կոչ է անում վերացնելու մահապատիժը որպես պատժատեսակ ամբողջ աշխարհում։

Այս տարի Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ողջունել է «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությունը վավերացնելու գործիքակազմ կիրառելու վերաբերյալ Հայաստանի որոշումը, որով այն դարձել է արձանագրության 89-րդ կողմ պետությունը։

ՀՀ սահմանադրությամբ մահապատիժն արգելված է արդեն վաղուց․ բայցևայնպես, համապատասխան արձանագրությանը միանալով, Հայաստանն անշրջելի է դարձրել մահապատժի վերացումը։

  • Կիսվել: