երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵՄ դիտորդական առաքելությունն ապահովում է կենսական կայունություն Հարավային Կովկասում. Կանադայի ԱԳ նախարար

ԵՄ դիտորդական առաքելությունն ապահովում է կենսական կայունություն Հարավային Կովկասում. Կանադայի ԱԳ նախարար

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին Ջերմուկում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ այցի մասին X-ի  (նախկինում՝ Թվիթեր) իր էջում գրառում է կատարել։

«Այստեղ՝ Հայաստանում, մենք այցելել ենք ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ։ Կանադայի՝ երրորդ կողմի ներդրման շնորհիվ ԵՄ հայաստանյան առաքելությունն (EU Mission in Armenia` EUMA) աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի մոնիտորինգի ուղղությամբ՝ ապահովելով կենսական կայունություն և անվտանգություն Հարավային Կովկասում», - գրել է Կանադայի ԱԳ նախարարը։

Մելանի Ժոլին միկրոբլոգում նաև լուսանկար է հրապարակել Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումից ու գրել. «Տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ապահովում, ժողովրդավարության ամրապնդում և հայկական ձայնի ուժեղացում՝ բոլոր հիմնական սկզբունքները, որոնք քննարկվել են քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ այստեղ՝ Հայաստանում:

Շնորհակալություն բոլորիդ ձեր խորաթափանցության, հեռանկարի և ջատագովության համար»։

  • Կիսվել: