երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵՄ դիտորդական առաքելության վերջին՝ Եղեգնաձորում գտնվող կենտրոնը կգործի հոկտեմբերի կեսերից

ԵՄ դիտորդական առաքելության վերջին՝ Եղեգնաձորում գտնվող կենտրոնը կգործի հոկտեմբերի կեսերից

Մինչ այժմ Տավուշը կառավարվում էր Մարտունու օպերատիվ կենտրոնի կողմից։ Անմիջապես Իջևանում օպերատիվ կենտրոնի առկայությունը մեզ թույլ կտա ավելի շատ պարեկներ ուղարկել այն շրջաններ, որոնք մեզ համար կարևոր են ավելի կանոնավոր ներկա գտնվելու և ամենահեռավոր սահմանամերձ շրջանների մարդկանց հասնելու տեսանկյունից: Այս մասին Իջևանի օպերատիվ կենտրոնի բացման ժամանակ ասել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:

ԵՄ դեսպան Մարագոսն ընդգծել է, որ Հայաստանում առկա բոլոր ինստիտուտների ընդհանուր նպատակն է ջանքեր ներդնել երկրի և տարածաշրջանի կայունության և խաղաղության ամրապնդման գործում: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը բարձր է գնահատել ԵՄ առաքելության ներկայությունը ոչ միայն ողջ Հայաստանում, այլև, հատկապես, Տավուշում:

Ներկայումս ԵՄ դիտորդական առաքելությունը աշխատում է նախատեսված վեց օպերատիվ կենտրոններից հինգում՝ Մարտունիում, Իջևանում, Ջերմուկում, Գորիսում և Կապանում: Վերջին կենտրոնը, որը Եղեգնաձորում է, կգործի հոկտեմբերի կեսերից՝ դիտարկելով հայ-ադրբեջանական սահմանը Արարատի ու Վայոց Ձորի մարզերից։

  • Կիսվել: