երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
ԵՄ բարձր ներկայացուցիչը հաստատել է՝ Հունգարիան արգելափակում է ՀՀ-ին Խաղաղության հիմնադրամի միջոցների տրամադրումը

ԵՄ բարձր ներկայացուցիչը հաստատել է՝ Հունգարիան արգելափակում է ՀՀ-ին Խաղաղության հիմնադրամի միջոցների տրամադրումը

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ եւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը, ըստ էության, հաստատել է լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ Հունգարիան խոչընդոտում է Խաղաղության հիմնադրամից Հայաստանին միջոցների տրամադրմանը։

Հունիսի 30-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում պատասխանելով այն հարցին, թե արդյոք ճիշտ են Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին լրացուցիչ միջոցների տրամադրման վրա վետո դնելու մասին հաղորդագրությունները, Կալասը բացատրել է, որ ԵՄ-ը բաղկացած է 27 ինքնիշխան երկրներից, որոնք ունեն իրենց սեփական կարծիքը, եւ որոշումները կայացվում են կոնսենսուսով։

«Դա գործընթաց է։ Փորձում ենք լուծում գտնել։ Այո, լուծում չկա, բայց փորձում ենք լուծում գտնել»,- լավատեսորեն հավաստիացրել է Կալասը։

  • Կիսվել: