ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԵՄ առաքելությունը Հայաստանում արեւմտականների ջանքերով վերածվում է ՆԱՏՕ առաքելության. Զախարովա

ԵՄ առաքելությունը Հայաստանում արեւմտականների ջանքերով վերածվում է ՆԱՏՕ առաքելության. Զախարովա

ԵՄ առաքելությունը Հայաստանում արեւմտականների ջանքերով վերածվում է ՆԱՏՕ առաքելության։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա, մասնավորապես, նշել է. «Հանուն դաշինքի մի ինչ-որ անհրաժեշտության ցուցադրման՝ դրա անդամ երկրների ղեկավարները սրում են հակառուսական հիստերիան, կոչ են անում պատրաստվել ռազմական հակամարտության մեր երկրի հետ, հսկայական միջոցներ են ներդնում ռազմարդյունաբերական համալիրում՝ ակնհայտ խնդիրների ֆոնին։

Միայն փող չէ, որ նրանք ներդնում են համալիրում, նրանք Հայաստանին կոչ են անում ներառվել ռազմարդյունաբերական համալիրում։ Նրանք շատ բան են խոստացել բոլորին, Սերբիային, նրանք շատ բան են խոստացել Ուկրաինային...

Նրանք, ովքեր կարողացել են թույլ չտալ այս կեղծ ուղերձը, որի անվան տակ իրականացվել է պետականության, հասարակության եւ տնտեսության իսկական քայքայում, այդ երկրները դիմացել են։ Նրանք, ովքեր չեն կարողացել կամ չեն ցանկացել, ինչպես, օրինակ, Ուկրաինան, քանդվել են»:

  • Կիսվել: