ԵԽԽՎ կոմիտեի նիստում քննարկվելու է Լաչինի միջանցքի վերաբերյալ հատուկ հայտարարության ընդունում. Վլադիմիր Վարդանյան
Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը այսօր հայտարարեց, որ մարտի 22-ին Փարիզում ԵԽԽՎ իրավական հարցերի կոմիտեի նիստն է, որում քննարկվելու է նաև հատուկ հայտարարության ընդունումը՝ կապված Լաչինի միջանցքի շրջափակման ոչ իրավաչափ լինելու հետ:
Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ այնտեղ լինելը և հայկական դիրքորոշում ներկայացնելը, համապատասխան փաստաթուղթ ստանալը կարևոր կլինի:
«Աստված առաջ, ըստ էության, եթե ամեն ինչ նորմալ լինի, մենք կունենանք ԵԽԽՎ իրավական հարցերի կոմիտեի հստակ դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ»,- ասաց նա: