շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԵԽ պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն ՀՀ ԱԳՆ տեղակալի հետ հանդիպմանն իր լիակատար աջակցությունն է հայտնել ՀՀ-ին ներկայիս մարտահրավերների հաղթահարման հարցում

ԵԽ պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն ՀՀ ԱԳՆ տեղակալի հետ հանդիպմանն իր լիակատար աջակցությունն է հայտնել ՀՀ-ին ներկայիս մարտահրավերների հաղթահարման հարցում

Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Պարույր Հովհաննիսյանը մեծապես կարևորել է Հայաստանի և տարածաշրջանի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում Եվրոպական խորհրդարանի խոսուն աջակցությունը՝ Հայաստանի համար առաջնային կարևորություն ունեցող հարցերում:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցության շրջանակը տպավորիչ է՝ ակտիվ քաղաքական երկխոսությունը, ներկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված համատեղ ջանքերը, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների իրականացումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու հեռանկարները, ինչպես նաև բարձր է գնահատել Հայաստանի դիմակայունության բարձրացմանն ուղղված ԵՄ քայլերը:

Պատվիրակության անդամները իրենց հերթին մտահոգություն են հայտնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ սեպտեմբերին իրականացված լայնածավալ ռազմական հարձակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն իր լիակատար աջակցությունն է հայտնել Հայաստանին ներկայիս մարտահրավերների հաղթահարման հարցում:

Զրուցակիցների խնդրանքով Պարույր Հովհաննիսյանը համապարփակ ներկայացրեց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը և տարածաշրջանային այլ հարցեր:

  • Կիսվել: