հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԵԽ-ն բանաձև է ընդունել, որով դատապարտել է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների ներգրավումն Արցախյան պատերազմում

ԵԽ-ն բանաձև է ընդունել, որով դատապարտել է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների ներգրավումն Արցախյան պատերազմում

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է վարձկանների օգտագործումը Սիրիայում և Ղարաբաղում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հաստատել են, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ, նշվում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքում:

Բանաձևի տեքստում, մասնավորապես, ասված է. ՛՛Ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Թուրքիան սիրիացի վարձկաններին տեղափոխել է Լեռնային Ղարաբաղ։

Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների օգտագործումը Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում։ Դա միջազգային իրավունքի խախտում է՛՛։

 

 

  • Կիսվել: