ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եկել է ՀՀ-ին նույնատիպ աջակցություն տալու պահը. Մամիջանյանը՝ ռազմավարական դաշնակցից, բարեկամ երկրներից ակնկալիքների մասին

Եկել է ՀՀ-ին նույնատիպ աջակցություն տալու պահը. Մամիջանյանը՝ ռազմավարական դաշնակցից, բարեկամ երկրներից ակնկալիքների մասին

ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը շեշտում է՝ Հայաստանը եղել է բարեկամ, պատշաճ գործընկեր ու դաշնակից, և ռազմավարական դաշնակցից, բարեկամ այլ երկրներից ակնկալիքն այն է, որ Հայաստանին հիմա նույնատիպ աջակցություն տրվի: 

Մամիջանյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ին դիմելու վերաբերյալ հարցին:

Մամիջանյանը նախ նշեց՝ ըստ պաշտոնական տեղեկությունների, Հայաստանում է ՀԱՊԿ-ի պատվիրակությունը, ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ հաջորդ շաբաթ նաև նախատեսվում է Ստանիսլավ Զասի այցելությունը Հայաստան:

«Ակնկալիքները մեր ռազմավարական դաշնակցից և ՀՀ բարեկամ այլ երկրներից, թե ժողովրդի, և թե մեր մոտ շարունակում է մնալ նույնը. ինչպես Հայաստանն է եղել բարեկամ, ստրատեգիկ, պատշաճ գործընկեր ու դաշնակից, կարծում ենք, որ սա այն պահն է, երբ եկել է ժամանակը Հայաստանին նույնատիպ աջակցություն տալու համար»,-շեշտեց խմբակցության ղեկավարը:

 

  • Կիսվել: