հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Էդուարդ Շարմազանովը հարցաքննվել է

Էդուարդ Շարմազանովը հարցաքննվել է

Հարցաքննությունն ավարտվեց։ Պայքարը շարունակվում է, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետական» կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Սպասում եմ բոլորիդ Ֆրանսիայի հրապարակում՝ 16։00-ին։ Հայաստանն առանց նիկոլիզմի», - գրել է նա։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Էդուարդ Շարմազանովը հրավիրվել էր Քննչական կոմիտե։

«Հրավիրվել եմ Քննչականի Կենտրոնի բաժին։ Սրանք չհասկացան, որ պայքարից հրաժարվել չի լինելու։ Ռեժիմը բացահայտ անցել է քաղաքական հակառակորդների դեմ ռեպրեսիաների գործելաձևին» , - գրել էր Շարմազանովը։

  • Կիսվել: