ուրբաթ, օգոստոս 7
7 / 8 / 2026
Էդմոն Մարուքյանը  առաջարկում է մայիսին 100 հազար դրամ հատկացնել ընտանիքներին, իսկ թոշակառուներին՝ հավելյալ թոշակ

Էդմոն Մարուքյանը առաջարկում է մայիսին 100 հազար դրամ հատկացնել ընտանիքներին, իսկ թոշակառուներին՝ հավելյալ թոշակ

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդես է եկել նոր առաջարկությամբ։  Ըստ նրա՝ մայիս ամսվա համար յուրաքանչյուր ընտանիքին  100.000 դրամ պետք է տրամադրվի, իսկ յուրաքանչյուր թոշակառուին՝ հավելյալ թոշակ, այսինքն մայիսին 100 մլրդ դրամ պետք հատկացնել ժողովրդին։

«Հայաստանում կա 650 հազար ընտանիք, և որպեսզի նրանց աջակցություն տրամադրվի մեր իշխանությունը ընտրել է կարիքավորների և որոշել նրանց աջակցություն տալ, որպեսզի չօգտվեն ապահովվածները։ Էնպիսի չափանիշներ են ընտրել, որ հազարավոր կարիքավորներ դուրս են մնացել ծրագրերից։ Որպեսզի այդպես չլինի մենք առաջարկում ենք հակառակ թիրախավորում՝ գնալ բացառան մեթոդով։

Ըստ նրա ավելի հեշտ է որոշել՝ ում չեն աջակցում,  քան՝  ում ենք աջակցում։

«Ըստ մեզ պետք չի աջակցել պետական սեկտորի աշխատողներին, հանրային ծառայությունների բնագավառի աշխատողներին՝ մեծ կորպորացիաների աշխատողներին։ Սա մոտ 150 հազար ընտանիք է։

Մենք առաջակում ենք մայսիսց 100 մլրդ դրամ նախատեսել, որի 50 մլրդ կբաժանվի մնացած  500 հազար ընտանիքներին, այսինք՝ ամեն ընտանիքին 100 հազար դրամ։ Հայաստանում կա 470 հզար թոշակառու, մնացած 50 մլրդից որպես հավելյալ թոշակ տալ թոշակառուներին։ Իսկ մնացած գումարները փորձել ծախսել բազմազավակ ընտանիքներին ինչ-որ բանով աջակցություն ցուցաբերելու համար»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

  • Կիսվել: