չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի կողմից Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող է նշանակվել

Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի կողմից Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող է նշանակվել

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:

«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Մոնիթորինգի հանձնաժողովի մայիսի 27֊ի նիստում հանձնաժողովի կողմից նշանակվել եմ Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող։

Ռումիանիայի հարցերով երկրորդ համազեկուցող է նշանակվել նորվեգացի պատվիրակ Ջեթ Քրիսթենսընը։

Ստուգեցի ԵԽԽՎ արխիվը։ Պարզվեց՝ վերջին անգամ Հայաստանից այլ երկրի համազեկուցող ենք ունեցել 2007 թվականին»,-նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: