ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Էդմոն Մարուքյանը չէր կարող առաջնորդել մի շարժում, որտեղ Նիկոլ Փաշինյանն էր. Արմավիրի քաղաքապետ

Էդմոն Մարուքյանը չէր կարող առաջնորդել մի շարժում, որտեղ Նիկոլ Փաշինյանն էր. Արմավիրի քաղաքապետ

«Թե բա առաջնորդել եմ ԵԼՔ դաշինքը ... Էդմոն Մարուքյանը ուղիղ եթերով երեկվա ԱԺ միջադեպին անդրադառնալով մի հետաքրքիր միտք է ասում. «Ես առաջնորդել եմ ԵԼՔ դաշինքը»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով ԱԺ երեկվա միջադեպից հետո Էդմոն Մարուքյանի արտահայտած մտքերին:

Խուդաթյանը, մասնավորապես, գրել է. «Պարոն Մարուքյան Դուք ԵԼՔ դաշինքը չեք առաջնորդել, ընդամենը եղել եք համամասնական ցուցակի 1-ին համարը: Ես սա ասում եմ, որպես ԵԼՔ դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու:

Սրա մասին ամենաաղաղակող փաստը այն է, որ Ձեր հարազատ կուսակցության քվոտայով պատգամավորի թեկնածու առաջադրվածները քարոզարշավ էին իրականացնում Նիկոլ Փաշինյանի ելույթների ձայնագրությունները բարձրախոսով միացրած, փորձելով Նիկոլ Փաշինյանի անունը կապել իրենց հետ, ուշադրություն՝ Նիկոլ Փաշինյանի, այլ ոչ թե Էդմոն Մարուքյանի, երբեմն նույնիսկ չափն անցնելով և հայտարարելով, թե իրենք ՔՊ-ի քվոտայով են առաջադրվել, այլ ոչ թե ԼՀ-ի :Թե ով էր դաշինքի առաջնորդը, ամեն վայրկյան երևում էր նաև ամեն գյուղ ու քաղաք այցելելուց, ամեն փողոց ու բակ մտնելուց և վերջապես արդեն ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար դառնալուց:

 

Կարճ ասեմ, Էդմոն Մարուքյանը չէր կարող առաջնորդել մի շարժում, որտեղ Նիկոլ Փաշինյանն էր:)

Հ.Գ. Երեկվա ուղիղ եթերի մի դրվագում պարոն Մարուքյանը ասում է, թե իրենք են լինելու Հայաստանի Հանրապետության հաջորդ իշխանությունը, որ իրենք գալիս են:

Պարոն Մարուքյան կապրենք՝ կտեսնենք»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում Էդմոն Մարուքյանի ու Միքայել Սասունյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:

  • Կիսվել: