կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Առկա են դրական տեղաշարժեր դեպի ավելի պատասխանատու և կայուն հանքարդյունաբերություն. Խուդաթյան

Առկա են դրական տեղաշարժեր դեպի ավելի պատասխանատու և կայուն հանքարդյունաբերություն. Խուդաթյան

Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության հիմնական ոլորտներից մեկն է: Այս մասին այսօր «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» ֆորումի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը երկրի տնտեսության մեջ ունի առանցքային մասնաբաժին, այն արդյունաբերության և արտահանման մեջ կարևոր դերակատարում ունեցող ճյուղերից մեկն է։

«Հայաստանի Հանրապետությունը հանքարդյունաբերության ոլորտում որդեգրել է կայուն զարգացման եւ ներդրումային միջավայրի բարելավման քաղաքականություն, որի նպատակն է ապահովել հավասարակշռված տնտեսական զարգացումը։ Արդեն իսկ առկա են դրական տեղաշարժեր դեպի ավելի պատասխանատու եւ կայուն հանքարդյունաբերություն»,-ասաց նախարարը:

Նա հավելեց, որ անհրաժեշտ է շարունակել ներդրումները ժամանակակից տեխնոլոգիաներում՝ նվազեցնելու ածխածնի արտանետումները, խնայելու ջրային ռեսուրսները եւ վերականգնելու ընդերքօգտագործումից խաթարված էկոհամակարգերը։

Այնուամենայնիվ, Խուդաթյանն ընդգծեց նաեւ, որ այսօր, հանքանյութերի համաշխարհային պահանջարկի աճին զուգընթաց, աննախադեպ հնարավորություններից բացի՝ մենք բախվում ենք նաև զգալի մարտահրավերների։

«2023թ․ հաստատված հանքարդյունաբերության զարգացման ռազմավարությունը նպատակ ունի աջակցել ոլորտին։ Այն նաեւ կենտրոնանում է երկարաժամկետ տնտեսական զարգացման եւ բնական պաշարների արդյունավետ օգտագործման ու կառավարման վրա»,-նշեց նա:

  • Կիսվել: