չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Էդմոն Մարուքյանն ու Գևորգ Գորգիսյանը այցելել են Արագածոտնի մարզի համայնքներ

Էդմոն Մարուքյանն ու Գևորգ Գորգիսյանը այցելել են Արագածոտնի մարզի համայնքներ

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Արագածոտնի մարզի կուսակիցների հետ հուլիսի 26-ին այցելել են Արագած, Հարթավան, Չքնաղ, Շենավան համայնքներ: Այս մասին տեղեկանում  ենք Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումից։

Համայնքներում պատգամավորները շփվել են գյուղացիների հետ, ծանոթացել խնդիրներին, որպեսզի սահմանված կարգով դրանք բարձրաձայնեն։

Հանդիպումների ժամանակ ներկայացրել են ԼՀԿ մոտեցումները ներքաղաքական և արտաքին քաղաքական մարտահրավերների վերաբերյալ:

 

  • Կիսվել: