շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵԱՏՄ-ում ամենացածր գնաճը գրանցվել է Հայաստանում

ԵԱՏՄ-ում ամենացածր գնաճը գրանցվել է Հայաստանում

Հայաստանում 2020-ի հոկտեմբերին գրանցվել է Եվրասիական տնտեսական միության երկրներում ամենացածր գնաճը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովից հայտնում են, որ 2019-ի դեկտեմբերի նկատմամբ գները նվազել են 1 տոկոսով, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճել 1,3 տոկոսով:

ԵԱՏՄ բոլոր հինգ երկրներում, ընդհանուր առմամբ, ապրանքների և ծառայությունների գներն այս տարվա հոկտեմբերին 2019-ի դեկտեմբերի համեմատ աճել են 3,6 տոկոսով,  հոկտեմբերի համեմատ՝ 4,5 տոկոսով:

  • Կիսվել: