չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
ԵԱՀԿ-ում կքննարկվեն ԼՂ-ում վերջին զարգացումները

ԵԱՀԿ-ում կքննարկվեն ԼՂ-ում վերջին զարգացումները

Այսօր տեղի կունենա ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստը, որի ժամանակ կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումների թեման, տեղեկացնում են ԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահությունից:

Ալբանիայի նախագահության Twitter-ի միկրոբլոգում ասված է, որ այսօր Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 17:00-ին տեղի կունենա ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ֆոնին վերջին զարգացումները քննարկելու նպատակով: ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը կներկայացնի վերջին տեղեկությունները:

  • Կիսվել: