երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը. հայտարարություն

ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը. հայտարարություն

ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո։ Այս մասին ասված է ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության թվիթերյան էջում։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նախագահությունը ողջունում է ՛՛խաղաղության հնարավոր համաձայնագրի հասնելու գործընթացի մեկնարկը՛՛։

՛՛Նախագահությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հարավային Կովկասում կայուն եւ խաղաղ միջավայր ապահովելու բոլոր ջանքերին՛՛,-նշված է ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության թվիթերյան էջում։

Հիշեցնենք, որ նախօրեին Բրյուսելում կայացել է եռակողմ հանդիպում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ:

  • Կիսվել: