ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ալիևը դժգոհել է Ֆրանսիայից հակաադրբեջանական բանաձևերի պատճառով

Ալիևը դժգոհել է Ֆրանսիայից հակաադրբեջանական բանաձևերի պատճառով

Իլհամ Ալիևն ընդունել է Լաչինի շրջանում Ադրբեջանի նախագահ հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակված Մասիմ Մամեդովին:

Հանդիպման ընթացքում Ալիևն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի նախկին բանակցային գործընթացին, շեշտել՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հատուկ մոտեցում են ցուցաբերել Լաչինի շրջանի նկատմամբ:

«Հայաստանը միշտ անընդունելի է համարել, որ Լաչինի շրջանը վերադարձվի Ադրբեջանին։ Չնայած նրանք այլ տարածքներից էլ չէին պատրաստվում հեռանալ։ Հիմա՝ պատերազմից երկուսուկես տարի անց, դա ավելի ակնհայտ է դարձել»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ միջնորդները փորձել են ամրապնդել այդ իրավիճակը:

Ադրբեջանի նախագահը դժգոհել է հատկապես Ֆրանսիայից: Նրա խոսքով՝ վերջին երկուսուկես տարվա ընթացքում հակաադրբեջանական գործողություններ են իրականացվում, Բաքվին ուղղված մեղադրանքներ են հնչում։

«Եվրախորհրդարանը Ադրբեջանի դեմ մի շարք բանաձևեր է ընդունել, դրանք հայամետ, կաշառակեր ու հակաադրբեջանական խմբավորման ձեռքի գործն է, և այդ գործընթացում առաջատար դերակատարում ունեն ֆրանսիացի պատգամավորները»,- նշել է Ալիևը:

 

 

 

 

 

 

  • Կիսվել: