ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում «3 + 2» ձևաչափով հանդիպումը կարող է անցկացվել աշնանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում «3 + 2» ձևաչափով հանդիպումը կարող է անցկացվել աշնանը

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի երեք համանախագահներն ու Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները) շրջանակներում 3+2 ձևաչափով հանդիպումը կարող է կայանալ աշնան սկզբին, ինչը կապված է երկու պետությունների հարաբերություններով և կորոնավիրուսի պանդեմիայի դինամիկայով։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել Է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը:

Ընդ որում, նրա խոսքով, «շփումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների միջև ընթանում են մշտական ռեժիմով»:

«Այժմ գլխավոր խնդիրը իրավիճակի թուլացումն է, ինչը բավական լարված է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում դիվանագիտական լուծման տարբերակների որոնումը»,- ասել է ԱԳՆ-ի աղբյուրը:

Նա նաև նշել է, որ հնարավոր հանդիպման վայրը դեռ որոշված չէ, այն «կարող է անցնել ցանկացած վայրում»։

  • Կիսվել: