հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
ՀՀ կժամանի ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը, որը կայցելի հայ-ադրբեջանական սահմանին գտնվող շրջաններ

ՀՀ կժամանի ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը, որը կայցելի հայ-ադրբեջանական սահմանին գտնվող շրջաններ

ՀՀ կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-ից 27-ը կարիքների գնահատման խումբ կուղարկի Հայաստան: Այցի նպատակն է անվտանգության համակարգային հայեցակարգի շրջանակներում ԵԱՀԿ փորձի և մանդատի հիման վրա գնահատել իրավիճակը հայ֊ադրբեջանական սահմանի որոշակի շրջաններում:

ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից և միջազգային փորձագետներից բաղկացած տեխնիկական խումբը կայցելի հայ-ադրբեջանական սահմանին գտնվող շրջաններ և խորհրդակցություններ կանցկացնի տեղական և ազգային համապատասխան շահագրգիռ կողմերի հետ, ինչպես նաև տեղում խորհրդակցություններ կանցկացվեն միջազգային գործընկերների հետ:

 

  • Կիսվել: