շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թե՛ Շուշին, թե՛ Հադրութը վերադարձնելու հնարավորություն կա․ Վանեցյան

Թե՛ Շուշին, թե՛ Հադրութը վերադարձնելու հնարավորություն կա․ Վանեցյան

Արթուր Վանեցյանը համոզված է, որ թե՛ Շուշին, թե՛ Հադրութը վերադարձնելու հնարավորություն կա։ Դրան հասնելու համար պետք են բանակցություններ, բայց  ըստ նրա՝ այս իշխանություններն ի վիճակի չեն տանել այդ բանակցությունները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց "Հայրենիք" կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Ցավոք, այս իշխանությունների ապաշնորհ գործողությունների արդյունքում մեր երկիրն ու ժողովուրդը չեն կարողանում այսօր ուղիղ մեջքով քայլել, բայց ես համոզված եմ, որ մենք ունենալու ենք նոր հաղթանակներ, մեր ժողովուրդն ուղղելու է իր մեջքը եւ ես ուզում եմ բոլորիս, այնուամենայնիվ շնորհավորել մեր հաղթանակների առթիվվ, մեր ժողովուրդը աշխատանքով ու միասնությամբ կվերականգնի իր արժանապատվությունը»,-ասաց նա։

Վանեցյանը նաև ընդգծեց,  որ իշխանության պետք է գան ազգային, ունակ, արհեստավարժ ուժեր, որոնք կկարողանան առաջ մղել ՀՀ-ի ու Արցախի ազգային ու պետական շահերը։

 

  • Կիսվել: