Եթե մի անգամ էլ վերաշնչավորեն պարտության սիմվոլներին իմ երկրում, այս երկիրը կվերանա. Խաչիկ Մանուկյան
Եթե մի անգամ էլ վերաշնչավորեն պարտության սիմվոլներին իմ երկրում, այս երկիրը կվերանա, այլևս չի լինի։ Այս մասին Վաղարշապատում նախընտրական քարոզչության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի՝ «Հայրենիք» կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանը՝ խոսելով այն մասին, թե արդյոք հնարավո՞ր է, որ ՔՊ–ն վերարտադրվի Վաղարշապատում։
Նա, մասնավորապես, նշեց. «Հայաստանում ամեն ինչը տապալել են, բայց էլի առաջադրվում են։ ՔՊ պարագլուխները հասկացել են, որ ամբողջ ծրագիրը տանուլ են տվել, նրանք հասկացել են, որ կեղծ օրակարգի մեջ են, որ իրենց խաբել է Արևմուտքը, թե պատերազմը չպիտի լիներ, պատերազմն էլ եղավ։ Մարդը գնաց հայտարարեց, որ Արցախը Հայաստան է, և վերջ, հետո հայտարարեց՝ Ադրբեջանի մաս է։ Գյուղական համայնքներից մեկում մի նիկոլական մոտեցավ, փրփրած խոսում էր, ասում էր՝ ո՞նց, դու Նիկոլին բան ես ասում։ Ես ասացի՝ դու ո՞ր Նիկոլի կողմնակիցն ես, այն, որի համար Արցախը Հայաստան էր, թե նրա, որի համար Ադրբեջան է։ Դու քո համար մի հատ դա էլ ճշտի, որի կողմնակիցն ես, այն որ ասում էր՝ արագաչափերը հանեք, թե այն, որ արագաչափերը ավելացնում է։
Սրանք ամբողջ ժողովրդին խաբել են, կոտորել են, հիմա էլ տանում են հերթական պատերազմների։ Այսօր ամբողջ ՔՊ-ն հիացմունք է ապրում, ասում են՝ մենք Ադրբեջանով ցորեն ենք ներկրելու, այս ժողովուրդն էլ հիացել է։ Ավելի շատ ադրբեջանցիներն են ուրախացել, որ այդ խաբեությունն էլ աշխատեց, որ հիմա մենք հասկանում ենք շարունակության մեջ ինչեր կլինի։
Իրենք մեղավոր չեն այլևս, որովհետև այս պարտվածներին վերաշնչավորել ենք մենք՝ ընտրողներս։ Թող դադարի հայ ազգը Նիկոլին լսել, և այդ սուտը կվերանա»:
Հիշեցնենք, որ Վաղարշպատում ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 16–ին, իսկ այսօր սկսվել է քարոզարշավը:


