շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ձմեռային արձակուրդի օրերը և տևողությունը հայտնի է․ նախարարի հրամանը

Ձմեռային արձակուրդի օրերը և տևողությունը հայտնի է․ նախարարի հրամանը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են hանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 արձակուրդների օրերը։ Հրամանի համաձայն, ձմեռային արձակուրդների օրերը․

Առաջին դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 23-ը ներառյալ։

Երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 23-ը ներառյալ։

3-12-րդ դասարանների սովորողներին ձմեռային արձակուրդները տրվում են 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 9-ը ներառյալ։

Նշենք, որ COVID-19-ով պայմանավորված՝ արձակուրդների օրերը կարող են ապագայում փոխվել։

  • Կիսվել: