չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Ձևավորվել է այնպիսի իրավիճակ, որն անհանգստացնում է բազմաթիվ պետությունների, որոնց հետ մենք ունենք այս կամ այն աստիճանի խորացված հարաբերություններ․ Շավարշ Քոչարյան

Ձևավորվել է այնպիսի իրավիճակ, որն անհանգստացնում է բազմաթիվ պետությունների, որոնց հետ մենք ունենք այս կամ այն աստիճանի խորացված հարաբերություններ․ Շավարշ Քոչարյան

Իրականում հիմնական խնդրի լուծումը գերազանցապես ռազմադաշտում է, և հույսը դնել, որ քո փոխարեն ուրիշն է կռվելու հանուն քո հողի, կործանարար է նման մտածողների համար՝ ԱԺ-ում հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Մե՛նք պետք է պահենք մեր հողը. մեր գոյատևման համար առաջին հերթին մե՛նք պետք է պայքարենք, այլ բան, որ պետք է ձգտենք (և այդ ուղղությամբ արվում է աշխատանք) առավելագույն աջակցություն ստանալ թե՛ մեր հարևաններից, թե՛ մեր դաշնակիցներից»,- ասաց Քոչարյանը։ 

Փոխնախարարը նշեց, որ իրավիճակը չի կարող չանհանգստացնել  մեր հարևաններին, օրինակ՝ Իրանին անհանգստացնում է իր սահմաններին ահաբեկիչների հայտնվելը: Քոչարյանի կարծիքով՝ այդ վտանգը զգում է նաև ՌԴ-ն:

«Որովհետև այդ վտանգը փաստացի մտնում է Հյուսիսային Կովկաս և ընդհանուր առմամբ ամբողջ ԱՊՀ տարածք»,- արձանագրեց փոխնախարարը։

Քոչարյանի խոսքով՝ այդ վտանգից զերծ չի մնում նաև Կենտրոնական Ասիան։

«Ձևավորվել է այնպիսի իրավիճակ, որը, այսպես ասած, մտահոգում ու անհանգստացնում է բազմաթիվ պետությունների, որոնց հետ մենք ունենք այս կամ այն աստիճանի խորացված հարաբերություններ»,- ասաց ԱԳ նախարարի տեղակալը:

  • Կիսվել: