Ձևավորված նոր իրողությունները մեզանից բոլորից պահանջում են օրինական դաշտում անբասիր աշխատանք և նվիրում. Ավինյան
Թավշյա հեղափոխությունից հետո նոր էջ է բացվել նաև քրեակատարողական ծառայության համար: Նման հայտարարություն այսօր Քրեակատարողական ծառայության 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում հնչեցրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշեց. «Ակներև է, որ օրացույցում մասնագիտական օր ունենալը բարձր ու պարտավորեցնող գնահատական է քրեակատարողական ծառայողների կողմից իրականացվող բարդ և կարևոր աշխատանքում։ Քրեակատարողական ծառայության առջև դրված պատասխանատու և դժվարին խնդիրների լուծումը և առաքելությանն ուղղված Ձեր ծառայությունը կարևոր դեր է խաղում մեր երկրի պետականաշինության գործում»:
Ավինյանն ընդգծեց․ «Թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված նոր իրողությունները մեզանից բոլորից պահանջում են օրինական դաշտում անբասիր աշխատանք և նվիրում։ Հատկանշանական է, որ ինչպես պետական մարմինների, այնպես էլ քրեակատարողական ծառայության համար այսօր նոր էջ է բացվել, որը լի է լինելու նոր գաղափարներով, հնարավորություններով և գործունեության նոր սկզբունքերով»։
Ավինյանը վստահեցրեց`կառավարությունը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում քրեակատարողական համակարգում առկա խնդիրները, հետևողականերոն ձեռնամուխ է լինում դրանց լուծմանը։