ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դուք ժողովրդին այլ բան եք ասել, բայց իրենց մեջքի հետևում մի այլ բան եք խոսել․ Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Դուք ժողովրդին այլ բան եք ասել, բայց իրենց մեջքի հետևում մի այլ բան եք խոսել․ Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Երբ մեր գործընկերները հարցնում եմ, թե ինչու է վարչապետը գնացել Տավուշի մարզ և խոսել ժողովրդի հետ, իմացեք սա կոչվում է առաջնորդություն: Սա նշանակում է գնալ և ժողովրդին առաջնորդել՝ առաջինը ասել այն ինչը դու գիտես, որ միանշանակ չի ընկալվելու, ինչու դու գիտես, որ առաջացնելու է հարվածներ, բայց դա է առաջնորդությունը: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց պատգմավոր Հայկ Կոնջորյանը:

Կոնջորյանը նշեց, որ ներկայիս ընդդիմության կառավարող վերնախավը ոչ թե գնացել է ժողովրդի առջևից այլ ժողովրդի հետևից, որովհետև չի ցանկացել ինքն ասել ժողովրդին ճշմարտությունը, որովհետև ժողովրդի հետևից գնալով պատսպարվել է ժողովրդի հետևում:

«Եթե խոսում ենք առաջնորդության մասին, դուք ոչ թե առաջնորդել եք, այլ հետապնդել եք ժողովրդին, դուք ժողովրդին մղել եք առջև դեպի մարտահրավերները, դուք ժողովրդին այլ բան եք ասել, բայց իրենց մեջքի հետևում մի այլ բան եք խոսել»,- ասաց Կոնջորյանը:

  • Կիսվել: