ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դուք շարունակելու եք ձեր հին ու նոր հարցերը, բայց մենք ժամանակ չունենք՝ ճոխություն է իրար միս ուտելը, կրա՞կն ենք ընկել. Մարուքյան

Դուք շարունակելու եք ձեր հին ու նոր հարցերը, բայց մենք ժամանակ չունենք՝ ճոխություն է իրար միս ուտելը, կրա՞կն ենք ընկել. Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում անդրադարձավ ներկա ու նախկին իշխանությունների բանավեճին:

«Դուք շարունակելու եք իրար հետ պատերազմել, բայց էդ ընթացքում թուրքերը մտել են ՀՀ տարածք: Դուք շարունակելու եք ձեր հաշիվները պարզել միմյանց հետ, ձեր հին ու նոր հարցերը, բայց մենք ժամանակ չունենք, մեր երկիրը ռեսուրս չունի: Ճոխություն է իրար միս ուտելը, կրա՞կն ենք ընկել: Եթե այդ ճոխությունը մեզ կարող էինք թույլ տալ մինչև սեպտեմբերի 27-ը, ապա դրանից հետո չենք կարող մեզ թույլ տալ: Եվ ես մտածում եմ՝ հունիսի 21-ից հետո պետք է այլ իրավիճակ ունենանք»,- ասաց Մարուքյանը: Նա կոչ արեց ներկա ու նախկին իշխանություններին՝ ինքնաբացարկ հայտնել ու չմասնակցել ընտրություններին:

«Հունիսի 21-ին մեզ պետք է համերաշխությունը վերականգնել մեր երկրում»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ այդ օրը բոլորի համար պետք է լինի ջրբաժանի օր: Մարուքյանի խոսքով՝ այդ օրը կամ բոլորով համախմբվելու ու ոտքի են հանելու երկիրը, կամ ներկա ու նախկին իշխանությունները ոչնչացնելու են իրար: 

  • Կիսվել: