ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դուք ռմբակոծում եք մեր եկեղեցիները, իսկ մենք դրանք դարձնում ենք համերգասրահ․ Թանկյան

Դուք ռմբակոծում եք մեր եկեղեցիները, իսկ մենք դրանք դարձնում ենք համերգասրահ․ Թանկյան

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դուք ռմբակոծում եք մեր եկեղեցիները, իսկ մենք դրանք դարձնում ենք համերգասրահ։ Մենք պետք է հաղթենք։ Բնիկ ժողովուրդների այս օրը հիշեք, որ Արցախում հայերը պայքարում են իմպերիալիզմի, ահաբեկչության դեմ և պաշտպանում են իրենց պապենական հողերը: #ArtsakhStrong»։

Նշենք, որ հոկտեմբերի 12-ին բելգիահայ երաժիշտը՝ Սևակ Ավանեսյանը, նվագել է հրետակոծված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում:

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը երկու անգամ հրթիռակոծել են Շուշիի խորհրդանիշ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին։

  • Կիսվել: