հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ձեր նման ոչնչությունների ասելով ես հրաժարական չեմ տալու. փոխեք իշխանությունը. Հովիկ Աղազարյան

Ձեր նման ոչնչությունների ասելով ես հրաժարական չեմ տալու. փոխեք իշխանությունը. Հովիկ Աղազարյան

Դուք եւ ձեր նման ոչնչությունները չեն որոշում՝ ով է իշխանությունը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում բորբոքված հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ այս իշխանությունը փակում է Երրորդ հանրապետության էջը:

Նշենք, որ քիչ առաջ զոհվածների ծնողները թույլ չտվեցին ՔՊ-ական պատգամավորներ Հակոբ Ասլանյանին եւ Հովիկ Աղազարյանին մոտք գործել «Եռաբլուրի» տարածք:

«Փոխեք իշխանությունը: Տարբերեք իշխանությունը պետությունից: Ձեր նման ոչնչությունների ասելով ես հրաժարական չեմ տալու: Դուք ձեր հարցադրումներում վիրավորանք մի մտցրեք, ես էլ այսպես չեմ պատասխանի: Մանդատը դուք չեք տվել, որ պահանջեք վայր դնել»:

  • Կիսվել: